Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի կապակցությամբ ուղերձ է հղել Կանադայի արտաքին գործերի նախարարը:
Մելանի Ժոլին հայտարարել է, որ միանում է Կանադայում հայ համայնքին և աշխարհասփյուռ հայությանը՝ ոգեկոչելու զոհերին և հարգանքի տուրք մատուցելու նրանց, ովքեր շարունակում են ցավ ապրել այդ ողբերգությունից հետո։
«Մեր ընդհանուր պարտականությունն է հարգել զոհերին և նրանց ընտանիքներին՝ պահպանելով պատմական ճշմարտությունը», - ասել է Կանադայի արտգործնախարարը:
Կանադան Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչած շուրջ երեք տասնյակ երկրներից է:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Այսօր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է