Փարիզը Բաքվին կոչ է անում կատարել միջազգային պարտավորությունները

Ֆրանսիայի ԱԳՆ շենքը Փարիզում, արխիվ

Փարիզը Բաքվին կոչ է անում կատարել միջազգային պարտավորությունները, մասնավորապես՝ իրականացնել Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի որոշման միջանկյալ միջոցները, որոնք պարտադիր են։

Ֆրանսիայի արտգործնախարարությունը շեշտում է, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի նոր ճանապարհի մուտքի մոտ անցակետի տեղադրումը հակասում է հրադադարի համաձայնագրերով ստանձնած պարտավորություններին և վնասում է բանակցային գործընթացը։

Փարիզը կոչ է անում վերականգնել բեռների և մարդկանց ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով, ինչպես նաև գազի և էլեկտրաէներգիայի շարունակական մատակարարումը։

Ադրբեջանցիները երեկ փակել են Հայաստանն Արցախին կապող Հակարիի կամուրջը, որը Լաչինի միջանցքում է`ռուս խաղաղապահների վերահսկողության գոտում։ Բաքվում հայտարարել են, թե տեղում նոր անցակետ են տեղադրել, ինչի մասին տեղեկացրել են ռուս խաղաղապահների հրամանատարությանը և ռուս-թուրքական մոնիտորինգի կենտրոնին:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Անցակետի տեղադրումը խաթարում է խաղաղ գործընթացում վստահություն հաստատելու ջանքերը. ԱՄՆ պետդեպԵրևանը Ռուսաստանին կոչ է անում «ի վերջո կատարել եռակողմ հայտարարությամբ ստանձնած իր պարտավորությունը»Արցախի ԱԽ-ն դիմում է եռակողմ հայտարարության կողմերին, հատկապես ՌԴ-ին՝ քայլեր ձեռնարկելուԱդրբեջանցիները փակել են Հայաստանն Արցախին կապող Հակարիի կամուրջը, տեղում անցակետ են տեղադրում