Եվրոպական խորհրդարանը քվեարկությամբ ընդունել է բանաձև, որով Ռուսաստանին կոչ է արել ազատ արձակել լրտեսության և բանակի մասին ապատեղեկատվություն տարածելու մեղադրանքով ապրիլի 17-ին 25 տարվա ազատազրկման դատապարտված ընդդիմադիր հանրային գործիչ և հրապարակախոս Վլադիմիր Կարա-Մուրզային:
«Եվրոպացի օրենսդիրները խոստորեն դատապարտում են այդ վճիռը և պահանջում են անհապաղ ազատել Վլադիմիր Կարա-Մուրզային», - ասվում է բանաձևում, որտեղ կա նմանօրինակ պահանջ նաև բանտ նետված ռուսաստանցի ընդդիմադիր առաջնորդ Ալեքսեյ Նավալնիի վերաբերյալ:
Բանաձևին կողմ են քվեարկել 508, դեմ՝ 14 և ձեռնպահ՝ 31 պատգամավորներ: Եվրոպական խորհրդարանի բանաձևերն օրենքի ուժ չունեն և խորհրդատվական բնույթ են կրում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Կարա-Մուրզայի դատավճռի առնչությամբ Ռուսաստանի դեսպանին կանչել են Բրիտանիայի ԱԳՆՎլադիմիր Կարա-Մուրզան դատապարտվեց 25 տարվա ազատազրկման