Մատչելիության հղումներ

Կարա-Մուրզայի դատավճռի առնչությամբ Ռուսաստանի դեսպանին կանչել են Բրիտանիայի ԱԳՆ


Միացյալ Թագավորությունում ՌԴ դեսպան Անդրեյ Կելին, արխիվ
Միացյալ Թագավորությունում ՌԴ դեսպան Անդրեյ Կելին, արխիվ

Երեկ, երբ Մոսկվայի դատարանը Վլադիմիր Կարա-Մուրզային պետական դավաճանության և բանակի մասին ապատեղեկատվություն տարածելու մեղադրանքով դատապարտեց 25 տարի ազատազրկման, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Լոնդոնում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կելինին՝ բացատրություններ տալու համար. ռուսաստանցի ընդդիմադիրը նաև Մեծ Բրիտանիայի քաղաքացի է։

Կելինը, ըստ ՏԱՍՍ-ի, հայտնել է, որ նախարարությունը պահանջել է ապահովել հյուպատոսական մուտքը Կարա-Մուրզայի մոտ և սպառնացել է պատժամիջոցներ կիրառել նման դատավճիռ կայացրած դատարանի կազմի նկատմամբ: Դեսպանն այդ խոսակցությունն անվանել է «կոպիտ միջամտություն Ռուսաստանի Դաշնության գործերին և իրավական գործընթացի վրա ազդելու փորձ»։

Երեկ ավելի վաղ Ռուսաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Դեբորա Բրոնեթն ասել էր, որ բրիտանական կառավարությունը «համերաշխություն է հայտնում Վլադիմիր Կարա-Մուրզային և նրա ընտանիքին ու կոչ է անում անհապաղ ազատ արձակել նրան»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG