Հանրային պաշտպանի գրասենյակն այս պահին նպատակահարմար չի համարում հրապարակել կալանավորված ադրբեջանցի զինծառայողների հանրային պաշտպանությունն իրականացնող փաստաբանների անունները, «Ազատության»-ը փոխպանցեց Փաստաբանների պալատաի մամուլի խոսնակ Սիլվի Տիգրանյանը՝ նշելով՝ որպեսզի վերջիներիս չթիրախավորվեն և նրանց աշխատանքը չխոչընդոտվի։
Երկու զինծառայողի՝ 2004 թվականին ծնված Ագշին Բաբիրովի և 2003 թվականին ծնված Հուսեյն Ախունդովի մոլորվելու մասին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդեց ապրիլի 10-ին: Հայաստանում հենց նույն օրը Սյունիքի մարզի Աշոտավան գյուղում ձերբակալվեց Բաբիրովը, Ախունդովը հայտնաբերվեց և ձերբակալվեց երեք օր անց՝ Աճանան գյուղի մոտակայքում։ Ադրբեջանի երկու քաղաքացիների նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում. նրանք կալանավորվել են։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանի քաղաքացիների նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում. նրանք կալանավորվել ենԵրեկ մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Անահիտ Մանասյանն է այցելել կալանավորված ադրբեջանցիներին, ծանոթացել նրանց պահման պայմաններին և իրավունքների ապահովմանն առնչվող հարցերի։
Ըստ ՄԻՊ գրասենյակի՝ Մանասյանն արձանագրել է, որ նշված անձինք ապահովված են պատշաճ պահման պայմաններով, այդ թվում՝ մշտական խմելու ջրով, սնունդով, հիգիենայի պարագաներով։ Ըստ անհրաժեշտության՝ վերջիններս ստանում են բժշկական օգնություն և սպասարկում։ Ադրբեջանիցի զինծառայողները տեղեկացրել են, որ ծանոթ են իրենց առաջադրված մեղադրանքին, նրանց տրամադրվել է անվճար հանրային պաշտպան։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՄԻՊ-ն այցելել է Հայաստանում կալանավորված երկու ադրբեջանցիներին