Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Այխան Հաջիզադեն «անհիմն» է որակել երեկ Կառավարության նիստում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությունները՝ կոչ անելով փոխարենը «վերադառնալ խաղաղ համաձայնագրի շուրջ բանակցություններին, որոնցից նա հրաժարվում է անցյալ տարվա դեկտեմբերից»:
Բաքուն կոչ է անում Երևանին նաև «բացել հաղորդակցության ուղիները, կատարել եռակողմ հռչակագրից բխող պարտավորությունները, այդ թվում՝ իր զորքերի ամբողջական դուրսբերումը Ադրբեջանի տարածքից, և դադարեցնել Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ ուղղված գործողությունները»:
Բաքուն «անհիմն և անընդունելի» է որակել Փաշինյանի այն մեղադրանքները, որ Ադրբեջանն է ապրիլի 11-ին սահմանին սադրանք իրականացրել, որը հանգեցրել է երկու կողմերի զինվորականների մահվան։
Հայաստանի ռազմական գերատեսչությունն ապրիլի 11-ին տեղեկացրեց, որ Ադրբեջանի զինուժը կրակ է բացել Սյունիքի մարզի Տեղ գյուղի հատվածում ինժեներական աշխատանք կատարող հայ զինծառայողների ուղղությամբ, ինչին հայկական կողմը համարժեք պատասխանել է: Հաջորդած գործողությունների հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր, Բաքուն հայտնում է իր 3 զոհի մասին: Ժամեր անց հաղորդվեց իրավիճակի հարաբերական կայունացման մասին: Ադրբեջանը հայկական կողմին է մեղադրում հրադադարի խախտման համար:
Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակը պնդել է նաև, թե Փաշինյանը, կրկնելով 1991 թվականի սահմանագիծը որպես սահմանազատման հիմք օգտագործելու գաղափարը, «պետք է պարզաբանի, թե թե ինչ նկատի ունի 1991-ի սահմաններ ասելով»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԵՄ-ն Ադրբեջանին և Հայաստանին կոչ է անում զորքերը հետ քաշել 1991-ի սահմանային գծից«Ի տարբերություն եռակողմ հայտարարության, Հայաստանը դեռևս չի դուրս բերում հայկական անօրինական զինված կազմավորումները Ադրբեջանի տարածքներից և օկուպացված է պահում 8 ադրբեջանական գյուղ», - հայտարարել է Հաջիզադեն։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանը պատրաստ է հետ քաշել զորքերը Հայաստան-Ադրբեջան 1991 թվի սահմանային գծից. վարչապետ