Ապրիլի 8-ին ավարտվել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի այցն Ադրբեջան:
Հյուրին Բաքվի միջազգային օդակայանում ճանապարհել են Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաներ և պատվո պահակախումբը:
Նախօրեին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը միասին այցելել են Գաբալա, որտեղ համատեղ մամլո ասուլիսում Ալիևն ասել է, որ Վրաստանը և Ադրբեջանը կարևոր դեր են կատարում Եվրոպայի էներգետիկ անվտանգության հարցում:
Վարչապետը նշել է, որ երկու երկրները շարունակում են առաջ տանել «Միջին միջանցքի» նախաձեռնությունը:
«Միջին միջանցքը» տրանսպորտային ուղի է, որը Չինաստանից՝ Ղազախստանով, Կասպից ծովով, Ադրբեջանով, Վրաստանով պետք է հասնի Թուրքիա ու այնտեղից էլ Եվրոպա:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ալիևի խոսքերով՝ Ղարիբաշվիլիի հետ «շատ կարևոր հարցեր» է քննարկել