«Սա միջամտություն է ընտրություններին, երբեք չեմ մտածել, որ Ամերիկայում նման բան կարող է լինել», - երեկ Նյու Յորքից վերադառնալով Ֆլորիդայի իր առանձնատուն՝ հայտարարել է Միացյալ Նահանգների 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփը:
«Միակ հանցանքը, որ գործել եմ, մեր երկրի անվախ պաշտպանությունն էր այն ոչնչացնել ձգտողներից», - դիմելով աջակիցներին՝ ասել է Թրամփը:
«Այժմ աննախադեպ մասշտաբով զանգվածային միջամտություն է կատարվում ընտրություններին», - պնդել է ԱՄՆ նախկին նախագահը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թրամփը Նյու Յորքից վերադառնում է ՖլորիդաԴոնալդ Թրամփը երեկ երկու ժամով ձերբակալվեց Նյու Յորքում, մինչ նրա դեմ պաշտոնապես մեղադրանք կներկայացվեր։ Նախկին նախագահը մեղադրվում է ֆինանսական փաստաթղթեր կեղծելու 34 դրվագներով:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թրամփը ձերբակալվել էԱյսպիսով, Թրամփը դարձավ ԱՄՆ պատմության մեջ առաջին նախկին նախագահը, ում մեղադրանք է առաջադրվել քրեական հանցագործության համար։ Գործի քննությունը ըստ էության սպասվում է 2024 թվականի հունվարին։
ԱՄՆ 45-րդ նախագահն իրեն մեղավոր չի ճանաչում, մեղադրանքը համարում է քաղաքական հետապնդում, քանի որ մտադիր է մասնակցել 2024-ի նախագահական ընտրություններին։