Մատչելիության հղումներ

Թրամփը Նյու Յորքից վերադառնում է Ֆլորիդա


ԱՄՆ - Նախկին նախագահ Դոնալդ Թրամփը դատարանում, Նյու Յորք, 4-ը ապրիլի, 2023թ.
ԱՄՆ - Նախկին նախագահ Դոնալդ Թրամփը դատարանում, Նյու Յորք, 4-ը ապրիլի, 2023թ.

ԱՄՆ նախկին հանրապետական նախագահ Դոնալդ Թրամփը Նյու Յորքում ապրիլի 4-ին կայացած դատական նիստից հետո ուղևորվել է օդակայան, որտեղից մեկնում է Ֆլորիդա:

Թրամփը մեղադրվում է ֆինանսական փաստաթղթեր կեղծելու 34 դրվագներով: Երկու ժամ տևած դատական լսումների ընթացքում նա ի պաշտոնե եղել է ձերբակալված անձի կարգավիճակում, ինչից հետո ազատ է արձակվել:

Թրամփը Նյու Յորքից Ֆլորիդա կհասնի մոտ երեք ժամից: Վայրէջքից հետո Թրամփը կուղևորվի Մար-ա-Լագոյի առողջարանային ավանում գտնվող առանձնատուն, որտեղից պետք է ուղերձով դիմի իր աջակիցներին:

Դոնալդ Թրամփը հերքում է մեղադրանքները և իր նկատմամբ հարուցված քրեական գործը «վհուկաորս» է անվանում: Նրա աջակիցների համոզմամբ, դատարանը փորձում է խոչընդոտել Թրամփի առաջադրումը հաջորդ տարվա նախագահական ընտրություններում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG