Ռուսաստանի դեմ պատժամիջոցները դեռ երկար են գործելու, Տուլայում այսօր հայտարարել է Ռուսաստանի նախագահը։
«Մենք բոլորս հասկանում ենք, որ պատժամիջոցները, իհարկե, երկարաժամկետ են։ Մեզ անհրաժեշտ են երկրի ինքնիշխան զարգացման ռազմավարական նպատակներին ուղղված միջնաժամկետ և երկարաժամկետ բարեփոխումներ», - ասել է Վլադիմիր Պուտինը։
Ռուսաստանի դեմ աննախադեպ կոշտ պատժամիջոցները Արևմուտքը սահմանել է Ուկրաիա ներխուժումից հետո։ Մոսկվան պարբերաբար կրկնում է, որ չնայած այդ պատժամիջոցներին, երկրի տնտեսությունը նորմալ զարգանում է, և Ռուսաստանը շարունակելու է այսպես կոչված հատուկ ռազմական օպերացիան Ուկրաինայում։
Մինչ այդ, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) տվյալներով, պատերազմի տասներեք ամիսներին ընթացքում Ուկրաինայում առնվազն 501 երեխա է մահացել։ Ընդ որում, խոսքը միայն ՄԱԿ-ի կողմից հաստատված զոհերի մասին է, իրական թվերը, ամենայն հավանականությամբ, շատ ավելի մեծ են։ Մինչդեռ պատերազմը շարունակվում է, և հայտնի չէ, թե դեռ քանի երեխայի կյանք կխլի։
Վերջին շաբաթներին թեժ է հատկապես Բախմուտում և Ավդեևկայի մոտ
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պրիգոժին․ «Բախմուտն իրավաբանորեն ռուսական ուժերի վերահսկողության տակ է»Պատերազմի ուսումնասիրման ինստիտուտը հաստատում է ռուսական լրատվամիջոցներում հրապարակված տեղեկությունն այն մասին, որ «Վագներ» ռազմական մասնավոր ընկերությունը գրավել է Բախմուտի քաղաքապետարանը։ Նախօրեին տեսանյութ էր հրապարակվել, որում ավերված քաղաքապետարանի փլատակների վրա տեղադրված է ռուսական դրոշ։
Ամերիկացի փորձագետների տվյալներով, վարձկանները շարունակում են շարժվել դեպի քաղաքի կենտրոն և շուտով կփորձեն իրենց վերահսկողության տակ վերցնել քաղաքի կենտրոնն ու արևմտյան հատվածը, որտեղ այժմ գտնվում են ուկրաինացի զինվորականների դիրքերը։
Դոնբասում կատաղի մարտերին զուգահեռ, ուկրաինական կողմը պատրաստվում է հակահարձակման, իսկ Ուկրաինայի դաշնակիցները շարունակում են պնդել, թե ամեն ինչ անելու են, որ այդ հակահարձակումը հաջողված լինի։
ՆԱՏՕ-ի դաշնակիցները ուզում են, որ ուկրաինական զորքերը հետ շպրտեն նախագահ Պուտինի զինվորներին. Ստոլտենբերգ
«Ազատության» ուկրաինական ծառայությանը տված հարցազրույցում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, թե ՆԱՏՕ-ի դաշնակիցները ուզում են, որ ուկրաինական զորքերը հետ շպրտեն նախագահ Պուտինի զինվորներին։ Միայն դա, նրա կարծիքով, կարող է պայմաններ ստեղծել Ուկրաինայի և Ռուսաստանի միջև ապագա խաղաղ բանակցությունների համար։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ստոլտենբերգ. «Պուտինի հաղթանակը ողբերգություն կլինի Ուկրաինայի համար, վտանգավոր՝ ՆԱՏՕ-ի դաշնակիցների համար»Ստոլտնեբերգը շեշտել է, որ այն, թե երբ և ինչ պայմաններում կարող են սկսվել նման բանակցությունները, Կիևը պետք է որոշի, և ՆԱՏՕ-ն պետք է պատրաստ լինի օգնել Ուկրաինային այնքան, որքան անհրաժեշտ է. - «Հիմնական մարտահրավերը, իհարկե, այն է, որ այս պատերազմն այժմ վերածվել է քայքայման պատերազմի: Սա նշանակում է, որ այժմ տեղի է ունենում նյութատեխնիկական ապահովման կռիվ, այսօր կարևոր է ապահովել զինամթերքի, զենքի մտակարարումը։ Մենք պետք է աջակցենք Ուկրաինային, քանի որ մեր անվտանգության շահերից է բխում ցույց տալ, որ նախագահ Պուտինը չի հաղթում Ուկրաինայում»։
Ստոլտենբերգը համոզված է, որ պետք է ամեն ինչ անել, որպեսզի Ուկրաինան հաջողության հասնի մարտի դաշտում, ինչը հաջողություն կբերի նաև բանակցությունների սեղանի շուրջ։ Իսկ հաջողությունը նաև կախված է լինելու զինամթերքից, որն Ուկրաինան այսօր ստանում է Արևմուտքից։
Միևնույն ժամանակ, Կիևը պնդում է, թե Ուկրաինայի անվտանգությունը լավագույնս պաշտպանված կլինի, եթե Ուկաինանա դառնա ՆԱՏՕ-ի անդամ։ Այսօր Բրյուսելում կայացած Ուկրաինա - ՆԱՏՕ հանձնաժողովի նիստից հետո այս մասին կրկին հայտարարել է արտործնախարար Դմիտրի Կուլեբան։
Հյուսիսատլանտյան դաշինքին Ուկրաինայի անդամակցությունը, սակայն, դեռ օրակարգում չէ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բելառուսի զինուժն արդեն միջուկային զենք կիրառելու կարողություն ունի. ՇոյգուՄինչ այդ, Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն այսօր հայտարարել է, որ Մոսկվան արդեն փոխանցել է Բելառուսին «Իսկանդեր Մ» հրթիռային համակարգ. - ««Իսկանդեր Մ» օպերատիվ-մարտավարական հրթիռային համակարգը հանձնվել է Բելառուսի զինված ուժերին։ Այն կարող է օգտագործել ինչպես սովորական, այնպես էլ միջուկային մարտագլխիկներ»։
Անցած ամիս Ռուսաստանի նախագահը հայատարել էր, թե Բեառուսի նախագահի խնդրանքով Ռուսաստանը մտադիր է Բելառուսի տարածքում տեղակայել մարտավարական միջուկային զենք։