Մատչելիության հղումներ

Գիշերը Օդեսայի վրա 17 անօդաչու է գրոհել, 14-ը ոչնչացվել է


Իրանական «Շահեդ-136» անօդաչու թռչող սարքը Ուկրաինայի երկնքում, արխիվ
Իրանական «Շահեդ-136» անօդաչու թռչող սարքը Ուկրաինայի երկնքում, արխիվ

Այս գիշեր Օդեսայի վրա գրոհած 17 կամիկաձե անօդաչու թռչող սարքերից հակաօդային պաշտպանության ուժերը ոչնչացրել են 14-ը, որոնցից 13-ը՝ Օդեսայի շրջանի երկնքում, իսկ մեկը՝ Նիկոլաևի շրջանի, ասել է Օդեսայի շրջանային ռազմական վարչակազմի խոսնակ Սերգեյ Բրատչուկը:

Նրա խոսքով՝ անօդաչուներից մեկը հարվածել է Օդեսայի մարզում գտնվող ձեռնարկությանը, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել, սակայն մինչև առավոտ փրկարարներին հաջողվել է մարել այն։ «Նախնական՝ առանց մարդկային կորուստների»,- հավելել է Բրատչուկը։

Ուկրաինայի զինված ուժերի «Հարավ» օպերատիվ հրամանատարության ներկայացուցչի փոխանցմամբ՝ խոսքը իրանական արտադրության «Շահեդ-136» և «Շահեդ-131» հարձակողական անօդաչուների մասին է։

Ռուսաստանի Բրյանսկի շրջանի նահանգապետ Ալեքսանդր Բոգոմազը, իր հերթին, հայտնել է Ուկրաինայի զինված ուժերի կողմից անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ հարձակումների մասին։

«Զոհեր չկան, պայթուցիկ սարքի արձակման հետևանքով վնասվել է շրջանային զինկոմիսարիատի շենքը», - երեկ իր Տելեգրամ ալիքում գրել է Բոգոմազը։

XS
SM
MD
LG