Մատչելիության հղումներ

Ռուսական զորքերը հրթիռակոծել են Դոնեցկի շրջանը. կան զոհեր և վիրավորներ


Ռուսական զորքերը ապրիլի 2-ին հրթիռային հարձակում են գործել Դոնեցկի շրջանի վրա, հայտնում են Ուկրաինայի իշխանությունները։ Կան զոհեր և վիրավորներ, վնասվել են բազմահարկ շենքեր և մասնավոր տներ։

Դոնեցկի մարզի Կոնստանտինովկա քաղաքում ռուսական բանակի գնդակոծության հետևանքով առնվազն երեք մարդ է զոհվել, վեցը՝ վիրավորվել, հայտնել է շրջանի ղեկավար Պավել Կիրիլենկոն։

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի տեղակալ Անդրեյ Երմակը պնդում է, որ Կոնստանտինովկայի գնդակոծությունն իրականացվել է բազմաթիվ հրթիռային կայաններից և կասետային զինամթերքից։

XS
SM
MD
LG