Հեռախոսազրույց են ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ու ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ ամերիկյանի կողմի նախաձեռնությամբ։
Բլինքենը կոչ է արել Ռուսաստանի իշխանություններին ազատ արձակել ձերբակալված ամերիկացի լրագրող Էվան Գերշկովիչին, ինչպես նաև նախկինում լրտեսության համար դատապարտված Փոլ Ուիլանին, ասվում է Պետդեպարտամենտի հայտարարության մեջ:
Հաղորդագրության համաձայն՝ կողմերը քննարկել են նաև միմյանց դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքի ապահովման համար պայմանների ստեղծման կարևորությունը։
ՌԴ ԱԳՆ-ն ևս հայտնել է, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի արտաքին հարաբերությունների գերատեսչությունների ղեկավարները քննարկել են The Wall Street Journal-ի լրագրողի կալանավորման հարցը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուսաստանում WSJ-ի լրագրողը երկամսյա կալանքի է դատապարտվել՝ լրտեսության մեղադրանքով