Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովն առաջիկայում արտահերթ նիստ կգումարի՝ քննարկելու խորհրդարանին Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու առաջարկելու մասին հարցը, Ֆեյսբուքում գրել է հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը։
Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններն առաջադրել են Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանի թեկնածությունն, իսկ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը՝ գլխավոր դատախազի տեղեկալ Անահիտ Մանասյանի թեկնածությունը։
Մարդու իրավունքների պաշտպանին ընտրում է խորհրդարանը փակ գաղտնի քվերակությամբ՝ վեց տարի ժամկետով։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իշխող խմբակցությունը գլխավոր դատախազի տեղակալին կառաջադրի ՄԻՊ թափուր պաշտոնում ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Իմ շանսերը մոտ են 100 տոկոսին»․ Էդգար Ղազարյանը խորհրդարանական ընդդիմության ՄԻՊ միասնական թեկնածուն է