Մատչելիության հղումներ

Իշխող խմբակցությունը գլխավոր դատախազի տեղակալին կառաջադրի ՄԻՊ թափուր պաշտոնում


«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում կառաջադրի Անահիտ Մանասյանի թեկնածությունը, տեղեկությունը հաստատեցին խմբակցությունից։ Մանասյանը Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի տեղակալն է։

Քրիստինե Գրիգորյանը ՄԻՊ պաշտոնից հրաժարվեց հունվարին։ Երեք ամիս է իշխող խմբակցությունը թեկնածու չէր գտնում։

Ընդդիմադիր խմբակցությունները դեռ թեկնածու չունեն։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն «Ազատության» հետ զրույցում ասաց՝ որոշում չունեն, քննարկումները շարունակվում են։

XS
SM
MD
LG