Վաշինգտոնը բարձր է գնահատում կայուն խաղաղության՝ Հայաստանի վարչապետի ուղերձը

ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակի տեղակալ Վեդանտ Պատել, արխիվ

ԱՄՆ պետքարտուղարն ակտիվորեն ներգրավված է Երևանի և Բաքվի միջև խաղաղության քննարկումները դյուրացնելու գործում, հայտարարել է ամերիկյան դիվանագիտական գերատեսչության խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը։

Ամերիկացի պաշտոնյան թվիթերյան այս գրառմամբ արձագանքել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ «խաղաղության պայմանագիր լինելու է և լինելու է մինչև օրս բարձրագույն մակարդակներում ձեռք բերված գրավոր փաստաթղթերի հիման վրա»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Խաղաղության պայմանագիր լինելու է և լինելու է մինչև օրս բարձրագույն մակարդակներում ձեռք բերված փաստաթղթերի հիման վրա»․ Փաշինյան

«Մենք ոգևորված ենք Հարավային Կովկասում կայուն խաղաղության ուղղությամբ ձեռք բերված առաջընթացով, շատ բարձր ենք գնահատում Նիկոլ Փաշինյանի ուղերձն այդ առաջընթացի վերաբերյալ», - գրել է Պատելը:

Նախօրեին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ Երևանն ու Բաքուն ունեն հնարավորություն հասնելու խաղաղության:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևանն ու Բաքուն ունեն հնարավորություն հասնելու խաղաղության. ԱՄՆ պետքարտուղար