Ադրբեջանի դեսպանը կանչվել է Նիդերլանդների արտգործնախարարություն, հայտնում է Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան (FAON)՝ նշելով, որ արտգործնախարարությունում դեսպանին հայտնել են Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ին որոշումը կատարելու և Լաչինի միջանցքը բացելու անհրաժեշտության մասին։
ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը փետրվարի 22-ին մասամբ բավարարեց Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու Հայաստանի դիմումը՝ պարտավորեցնելով Բաքվին բացել Լաչինի միջանցքը, ապահովել մարդկանց, տրանսպորտի ազատ, երկկողմ տեղաշարժը։ Սակայն այդ որոշումից մեկ ամիս անց էլ Բաքուն շարունակում է անտեսել այն և փակ պահել միջանցքը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արդարադատության միջազգային դատարանի որոշումները ենթակա են պարտադիր կատարման․ ԳուտերեշՖեդերացիան նշում է, որ Նիդերլանդների խորհրդարանական 13 խմբակցությունները գրավոր հարցեր են ուղղել երկրի արտգործնախարար Վոբկե Հոկստրային՝ կապված Հաագայի դարանի որոշման հետ:
Ըստ հաղորդագրության՝ Հոկստանը համաձայնել է խորհրդարանականների հետ, որ Ադրբեջանը չի կատարում դատարանի որոշումը։
Ընդգծելով, որ միջազգային դատարանի որոշումներն իրավականորեն պարտավորեցնող են՝ Նիդերլանդների արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը տեղեկացրել է, որ Ամստերդամը Բաքվին հրապարակայնորեն կոչ է արել կատարել որոշումը:
Դատարանի որոշումը պետք է լիարժեք կատարվի, ինչը նշանակում է, որ Ադրբեջանը պետք է ապահովի մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ երկու ուղղություններով, շեշտել է արտգործնախարարը՝ նշելով, որ իր մտահոգությունները տարբեր զարույցների ընթացքում փոխանցել է Ադրբեջանի արտգործնախարարին, տարբեր համաժողովների ընթացքում, ԵՄ հայտարարությունների միջոցով։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ալիևը փաստացի մերժում է Արցախի շրջափակմանը վերջ տալու ԱՄՆ կոչը