Սպիտակ տանը Բաքվին և Երևանին կոչ են անում իրավիճակը դեէսկալացնելու քայլեր ձեռնարկել

ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Ջոն Քըրբի, արխիվ

Երեկ Սպիտակ տանը կայացած ճեպազրույցում ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Ջոն Քըրբին Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել քայլեր ձեռնարկել իրավիճակը դեէսկալացնելու համար։

«Բոլոր կողմերին կոչ ենք անում թուլացնել լարվածությունը: Մենք չենք ցանկանում տեսնել որևէ բռնություն և ցանկանում ենք տեսնել, որ բոլոր կողմերը կձեռնարկեն համապատասխան քայլեր՝ լարվածությունը թուլացնելու և բռնությունը դադարեցնելու համար», - ասել է Քըրբին ի պատասխան արգելափակված Լաչինի միջանցքի վերաբերյալ հարցի:

Հարցի հեղինակը, հիշեցնելով, որ լրացել է Լաչինի միջանցքի արգելափակման 100-րդ օրը, հետաքրքրվել էր հակամարտության առնչությամբ ԱՄՆ դիրքորոշմամբ, ինչպես նաև՝ թե մտահոգո՞ւմ է արդյոք պաշտոնական Վաշինգտոնին «Ղարաբաղի տարածաշրջանում 2 հազար ռուս զինծառայողների ներկայությունը»:

Նույն օրը, հիշեցնենք, Միացյալ Նահանգների պետքարտուղարը զանգահարել է Ադրբեջանի նախագահին՝ կարևորելով Լաչինի միջանցքի վերաբացումը և Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացի շարունակականությունը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ալիևը փաստացի մերժում է Արցախի շրջափակմանը վերջ տալու ԱՄՆ կոչըԲլինքենը զանգահարել է Ալիևին, ընդգծել՝ չկա ռազմական լուծում, կարևորել Լաչինի միջանցքի վերաբացումը