Շարունակվում է Չինաստանի նախագահ Սի Ծինպինի այցը Մոսկվա։
Երեկ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո Չինաստանի առաջնորդը հայտնել է, որ Ռուսաստանի նախագահին այս տարի հրավիրել է Պեկին։
Պուտինը երեկ ասել է, որ հարգանքով է վերաբերվում ռուս - ուկրաինական ճգնաժամը հաղթահարելու՝ Չինաստանի միջնորդական ջանքերին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մոսկվայում հանդիպել են Վլադիմիր Պուտինը և Սի ԾինպինըՄիացյալ Նահանգները, մինչդեռ, բազմիցս է կոշտ հետևանքներով զգուշացրել, եթե Պեկինն աջակցի Մոսկվային։
Միաժամանակ, այսօր Ուկրաինա է այցելում Ճապոնիայի վարչապետը, նախատեսված է հանդիպում նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ։ Տոկիոն միացել է Մոսկվայի դեմ պատժամիջոցներին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ճապոնիայի վարչապետն այսօր կայցելի Կիև