Ադրբեջանցի ընդդիմադիր ակտիվիստ Բախտիյար Հաջիևը դիմել է նախագահ Իլհամ Ալիևին՝ խնդրելով օժանդակել իրեն բանտից ազատ արձակելու գործում։
Հանգստյան օրերին սոցիալական ցանցերում ի հայտ եկած այս տեղեկատվությունն այսօր, «Թուրան» գործակալության հետ զրույցում, հաստատել է ընդդիմադիր գործչի փաստաբան Ռովշան Ռահիմլին։
«Հուսով ենք, որ ոչ միայն կվերացվի Բախտիյար Հաջիևի խափանման միջոց կալանքը, այլև կդադարեցվի նրա դեմ իրականացվող անօրինական քրեական հետապնդումը», - հայտարարել է փաստաբանը։
Հաջիևը կալանավորվել է նախորդ տարվա դեկտեմբերի 9-ին՝ խուլիգանության և դատարանի հանդեպ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու փաստերով հարուցված քրեական գործի նախաքննության շրջանակներում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վաշինգտոնը կրկին պահանջում է ազատ արձակել ադրբեջանցի ընդդիմադիր Բախտիյար Հաջիևին