Վաշինգտոնը դատապարտել է ընդդիմադիր ակտիվիստներ Բահտիյար Հաջիևի և Թոֆիկ Յաղուբլուի ազատազրկումը Ադրբեջանում։ Ալիևի ընդդիմախոսները կալանավորվել են անցած ամիս, և մի քանի շաբաթ է՝ հացադուլ են իրականացնում վարչակազմի ապօրինի քայլերի դեմ։
«Կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին հնարավորինս արագ ազատ արձակել նրանց», - հայտարարել է Պետդեպարտամենտի խոսնակը։
Նեդ Փրայսն ընդգծել է, որ Միացյալ Նահանգները նախկինի պես հանձնառու է մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությանը։
«Վերստին հորդորում ենք Ադրբեջանի կառավարությանը հարգել իր քաղաքացիների իրավունքները, այդ թվում՝ հավաքների ազատությունը», - ասել է նա։