Թուրքիայի խորհրդարանը, ամենայն հավանականությամբ, կվավերացնի Ֆինլանդիայի ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտը մինչև ապրիլի կեսերը՝ գործող օրենսդիր մարմնի լիազորությունների ժամկետի ավարտը, հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով երկու թուրք պաշտոնյաների։
Թուրքիայում խորհրդարանական ընտրությունները նախատեսված են մայիսի 14-ին։
Գործակալության աղբյուրների փոխանցմամբ՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու Ֆինլանդիայի դիմումին նախատեսվում է ընթացք տալ առանձին, այլ ոչ թե Շվեդիայի դիմումի հետ միասին, ինչպես ցանկանում են սկանդինավյան երկու պետությունները։
Հաղորդվում է, որ առաջիկա ուրբաթ օրը Թուրքիա կայցելի Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստոն՝ նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ քննարկելու Հյուսիսատլանտյան ռազմական դաշինքին անդամակցության հետ կապված հարցեր:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Շվեդիայի վարչապետը հավանական է համարում ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցությունը առանց Շվեդիայի