Մատչելիության հղումներ

Թուրքիայի, Շվեդիայի ու Ֆինլանդիայի բանագնացների հանդիպման վերաբերյալ առաջընթացի խոսքերը ժլատ են


Թուրքիայի, Շվեդիայի ու Ֆինլադիայի ներկայացուցիչները մարտի 9-ին Բրյուսելում հանդիպում են ունեցել՝ քննարկելով սկանդինավյան երկու երկրների ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում ստեղծված իրավիճակը:

ՆԱՏՕ-ի անդամ 30 երկրներից Թուրքիան և Հունգարիան միակն են, որ մինչ հիմա չեն վավերացրել Շվեդիայի ու Ֆինլանդիայի հայտերը։

Անկարան իր շահերը բավարարելու համար դեռ գործընթացի սկզբից նախապայմաններ էր առաջ քաշել, իսկ Ստոկհոլմում մահմեդականների սուրբ գիրքը համավող ղուրանը Թուրքիայի դեսպանատան դիմաց այրելուց ու Էրդողանին նմանվող խրտվիլակը քաղաքի կենտրոնում սյունից գլխիվայր կախելու ակցիաներից հետո վրդովված Էրդողանը հայտարարել էր, որ չի պաշտպանի ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակացության հայտը։

Պլանավորված եռակողմ հանդիպումը հետաձգել էր, և հիմա դրա անցկացումն ինքինին դրական է գնահատվում։

Հյուսիսատլանտյան դաշինքի հայտարարությունում նշված է, որ հանդիպաման մասնակցիները ողջունել են անցած տարի ստորագրած եռակողմ գործարքի առաջընթացը՝ Թուրքիայի բողոքները բավարարելու համար։

«Նրանք համաձայեցին, որ Ֆինլանդիայի ու Շվեդիայի հայտերի արագ վավարեցումը համապատասխանում է յուրաքանչյուրի շահերին, և նրանց անդամակացումը կուժեղացնի դաշինքը»,- բանակցություններից հետո հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։

Հանդիպումից հետո շվեդ բանագնաց Օսկար Ստենստրոմն ասել է, որ կատարվել է փոքր քայլ առաջ։ «Բանակցությունները վերսկսվել են, և մենք պայմանավորել ենք շարունակել հանդիպել, բայց չեմ կարող հստակ ասել, թե երբ»։

Թուրք բանագնաց Իբրահիմ Քալընը ընդունել է, որ Շվեդիան ու Ֆինլանդիան պոզիտիվ քայլեր են կատարել, բայց նշել է, որ դա բավարար չէ՝ լրացուցիչ ջանքեր են անհրաժեշտ ահաբեկչական խմբերի կողմից Թուրքիայի անվտանգության սպառնալիքները, անհանգստությունները փարատելու համար։ Նրա խոսքերով՝ գործընթացի արագությունն ու ծավալները կախված են Շվեդիայի ու Ֆինլանդիայի ապագա քայլերից։ Շվեդիայի ներկայացուցիչը լրագրողներին ասել է․ «Մենք տեսնում ենք, որ Թուրքիան ընդունում է Շվեդիայի և Ֆինլանդիայի կոնկրետ քայերը այդ համաձայնագրի ուղղությամբ, որը դրական նշան է, բայց կոնկրետություն չկա, թե դա (վավերացումը ) երբ տեղի կունենա։

Օսկար Ստենստրոմը պնդել է, որ Շվեդիան կատարել է իր պարտավորությունները, հավելելով, որ կառավարությունը ահաբեկչության դեմ պայքարի նոր օրինագիծ է ներկայացնում խորհրդարան։

Թուրքիայի և Շվեդիայի ներկայացուցիչները Բրյուսելում կայացած հանդիպումից հետո առանձին են շփվել մամուլի հետ։

Կողմերը հնարավոր է հաջոդ անգամ հանդիպեն մինչև հուլիսին Վիլնյուսում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովը։ Տարբեր առիթներով սկանդինավյան երկրների ներկայացուցիչները նշել են, որ Վիլնյուսի գագաթնաժողովը հարմար պահ է Շվեդիային ու Ֆինլանդիային ՆԱՏՕ-ի կազմում ընդգրկելու համար։

Ըստ քաղաքական հաշվարկների՝ Թուրքիայի մայիսին պլանավորած ընտրություններից հետո մինչև հուլիս ընկած այդ կարճ ժամանակահատվածում Անկարան կարող է վավերացնել Ստոկհոլմի ու Հելսինկիի հայտերը, ու ՆԱՏՕ-ի գագաթնաժողվում Շվեդիան ու Ֆինլանդիան հռչակվեն ՆԱՏՕ-ի անդամներ։

Էրդողանի խոսնակ ու անվտանգային հարցերով խորհրդական Իբրահիմ Քալընը Բրյուսելում ասել է, թե Անկարան գիտի, որ Վիլնյուսի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը հաճախ որպես վերջնաժամկետ է նշվում, բայց խոստումներ չի տվել։ Նա միայն ասել է, որ Թուրքիան կպահպանի իր կառուցողական վերաբերմունքը ՆԱՏՕ-ի դաշինքն ամրապնդելու գործում։

Շվեդիայի բանագնաց Օսկար Ստենստրոմն ասել է, որ ավելի հավանական է Շվեդիայի ու Ֆինլանդիայի հայտերը վավերացնի Թուրքիայի հաջորդ խորհրդարանը, քանի որ Թուրքիայի ընտրություններին քիչ ժամանակ է մնացել։

Ռազմական դաշինքների հանդեպ չեզոք դիրքորոշում որդեգրած Շվեդիան և Ֆինլանդիան Ռուսաստանի Ուկրաինա ներխուժելուց հետո ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ ներկայացրեցին։ Անցած տարի ամռանը Մադրիդում կայացած Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովը հավանություն տվեց նրանց անդամակցությանը։ ՆԱՏՕ-ին անդամակցելու համար անհրաժեշտ է բոլոր անդամ երկրների վավերացումը։

XS
SM
MD
LG