Վեց ամիս է անցել այն օրից, երբ կարմիրբերետավորները վարչապետ Փաշինյանի ճանապարհը բացելու համար 44-օրյա պատերազմում զոհվածների մայրերին Եռաբլուրից բռնությամբ, քաշքշելով բերման ենթարկեցին ոստիկանության բաժիններ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Եռաբլուրից» բերման են ենթարկվել զոհված զինծառայողների շուրջ չորս տասնյակ հարազատներԲազմաթիվ տեսանյութեր կան, թե ինչպես են համազգեստավորները քաշքշելով մայրերին խցկում ոստիկանական մեքենաների մեջ, բայց մինչև օրս որևէ մեկը չի պատժվել։
Աղմկահարույց քրեական գործով որևէ ոստիկանի մեղադրանք չի առաջադրվել, հաստատեցին Քննչական կոմիտեից։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Վայրի ցեղերի նման հարձակվեցին մեզ վրա, քաշքշում ու խփում էին մեզ». զոհվածի մայր«Ոստիկանները ինքնագլո՞ւխ էին էդ ամեն ինչը անում... Բնականաբար, վերևից հրամանը էկել էր էդպես, իրանք էլ արեցին էդպես», - ասում է
44-օրյա պատերազմում զոհվածների մայրերին ու այրիներին այսօր կրկին հիշել է վարչապետ Փաշինյանը, մարտիության ուղերձում գլուխ խոնարհել որդեկորույս ծնողների առաջ։
«Նույն օրը ինչի՞ չէր խոնարհվում մեր առաջ։ Մեզ իրա շնորհավորանքներն ու խոնարհումը պետք չի։ Մեզ շնորհավորող էլ կար, խոնարհվող էլ կար, գնահատող էլ կար», - ասում է Արուս Հարությունյանը՝ զոհված Իշխան Պետրոսյանի այրին։
Փաշինյանի խոսքերը կեղծ են, ասում են սեպտեմբերի 21-ին բռնությամբ բաժիններ տարված մայրերը, որ այսօր կրկին այցելել էին որդիների շիրիմներին։ Ամբողջ աշխարհը տեսավ, թե ինչպես բացվեց ճանապարհը Փաշինյանի առջև, որ փակել էին այդ նույն մայրերը։
Թե գլուխ խոնարհող էր, այդ օրը կխոնարհեր ու կհեռանար, կամ մայրերի վիշտը հարգելով չէր գա։ Ասում է Անուշ Սահակյանը, որ 20-ամյա որդուն է կորցրել. - «Իսկ էսօր խոնարհվում ա։ Ո՞ւմ առաջ ա խոհարհվում... Թող գար, հարգեր, խոնարհվեր։ Իսկ ի՞նչ արեցին մեզ, ի՞նչ արեցին, դա խոնարհմա՞ն նշան էր»։
«Վերաբերմունքը որ ցույց տվեցին սեպտեմբերի 21-ին, դրա ապացույցն էր», - ասաց մեկ այլ որդեկորույս մայր։
«Իրա արած բոլոր գործողությունները հակասում ա իրա էսօրվա գրառմանը։ Ի՞նչ խոնարհման մասին ա խոսքը», - հավելեց մյուսը։
«Մենք բոլորը անզեն աչքով տեսնում ենք, թե ոնց վարվեց ծնողների հետ էն սրբավայրում, հետևաբար ոչ մի խոնարհման մասին չի կարող խոսք լինել»։
Անահիտ Բատատյանն էլ ոստիկանների քաշքշոցի մեջ եղել։ Միակ որդուն է կորցրել՝ Կարապետ Բուռնազյանին, ով առաջնագծում է եղել, երբ ընդամենը երեք ամսվա ծառայող էր. - «Խոնարհումը, շնորհավորանքը կոնկրետ հասցեատերեր ունեն, կոնկրետ էն մարդիկ, ովքեր պաշտում են Նիկոլին»։
Մեկ ոստիկան անգամ չի պատժվել, որ վերևից եկող հրահանգներն անկաշկանդ կատարեն։ բարկանում է Գայանե Արզումաանյանը։ Նրա որդին զոհվել է հրադադարի հայտարարությունից երկու օր առաջ Շուշիի մատույցներում. - «Որովհետև եթե էսօր ինքը մի ոստիկանի պատժի, վաղը մնացած բոլոր ոստիկանները ոչ մի հրաման չեն կատարելու։ Որովհետև մտածելու են, որ իրանք Նիկոլին պաշտպանելու համար ինչ-որ քայլ անեն, իրանք դատվելու են, կամ իրանց աշխատանքից ազատելու են»։
«Չենք հանձնվելու, կպայքարենք այնքան, մինչև այդ ոստիկանները պատժվեն», - խոստանում է Ժորա Մարտիրոսյանի մայրը։ - «Որովհետև մենք էլ կորցնելու որևէ բան չունենք»։
Փաշինայնի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի մարտիության ելույթին էլ են ծանոթ որդեկորույս մայրերը։ Այսօր մի միջոցառման ժամանակ Աննան Հակոբյանն ասել է, թե երջանիկ հայ կնոջ այդպես էլ չի հանդիպել ո'չ իր հարազատների շրջանում, ո'չ հարևանների, ո'չ բարեկամների, և ո'չ էլ գրականության մեջ:
«Նայեք ինչքան ծնող ա հիմա դժբախտացել։ Ինքը ի՞նչ ա ուզում ա, որ էս ամենից հետո մենք մեր ձեռքերներս բարձրացնենք վեր ու ուրախանա՞նք, պարե՞նք», - ա
«Մենք բոլորս ենք ասում՝ մենք շատ երջանիկ են էղել մինչև մեր երեխաներին կորցնելը», -
Իսկ որտե՞ղ է փնտրել Աննա Հակոբյանը երջանիկ կանանց այս աղետալի պատերազմից հետո, զայրացած հարցնում են սևազգեստ մայրերը։