Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու Հարավային Կովկասում բանակցությունների հարցերով ԱՄՆ Պետդեպարտամենտի ավագ խորհրդական Լուիս Բոնոն այսօր Բաքվում կայացած հանդիպման ընթացքում քննարկել են հայ - ադրբեջանական կարգավորման ընթացքն ու խաղաղ պայմանագրի շուրջ ընթացող բանակցությունները։ Այս մասին հաղորդում է АPA լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը։
«Զրույցի ընթացքում Ալիևը գոհունակություն է հայտնել Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև փետրվարի 18-ին Մյունխենում կայացած հանդիպման արդյունքների առթիվ։ Ադրբեջանի նախագահը նաև իր երախտագիտությունն է հայտնել Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենի կողմից այդ ուղղությամբ գործադրվող մշտական ջանքերի համար», - ասված է հաղորդագրությունում:
Ամերիկացի բանագնաց Լուիս Բոնոն, իր հերթին, նշել է, որ Բլինքենը ևս կարծում է, որ «մյունխենյան հանդիպումն արդյունավետ է անցել», հաղորդում է АPA-ն:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մյունխենի եռակողմ հանդիպմանը քննարկվել է խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ աշխատանքների ընթացքը