Մատչելիության հղումներ

Լուիս Բոնոն հաջորդ շաբաթ կայցելի Հարավային Կովկաս


Կովկասյան բանակցային գծով ավագ խորհրդական Լուիս Բոնո, արխիվ
Կովկասյան բանակցային գծով ավագ խորհրդական Լուիս Բոնո, արխիվ

Կովկասյան բանակցային գծով ավագ խորհրդական Լուիս Բոնոն հաջորդ շաբաթ կմեկնի տարածաշրջան այս պաշտոնում իր առաջին այցով, հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը։

«Մենք ակնկալում ենք, որ դրանք կլինեն կանոնավոր ուղևորություններ դեպի Հարավային Կովկասի բոլոր երեք երկրներ: Բոնոն նախատեսում է հանդիպել բարձրաստիճան ղեկավարների հետ՝ աջակցելու Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացին: Իր այցի շրջանակում նա կայցելի Հարավային Կովկասի բոլոր երեք երկրներ: Նա կմեկնի և՛ Բաքու, և՛ Երևան, և՛ Թբիլիսի այս հերթականությամբ», - ասել է Փրայսը։

Նրա խոսքով՝ դա Բոնոյին հնարավորություն կտա զարգացնել ԱՄՆ պետքարտուղարի, Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպման արդյունքները, որը տեղի է ունեցել փետրվարի կեսերին Մյունխենի Անվտանգության համաժողովի շրջանակում։


«Մենք, ինչպես նշվեց այս եռակողմ ներգրավվածության ավարտին, ոգևորված ենք Հայաստանի և Ադրբեջանի վերջին ջանքերով՝ արդյունավետորեն մասնակցելու խաղաղության գործընթացին: Եվ Բոնոն օգնում է՝ նա հույս ունի, որ կարող է զարգացնել այդ ջանքերը և տեսնել, որ այս առաջընթացը կշարունակվի: Այս բոլոր երեք քաղաքներում Բոնոն կընդգծի, որ Միացյալ Նահանգները հավատարիմ է Հարավային Կովկասի տարածաշրջանի խաղաղ, ժողովրդավարական և բարգավաճ ապագան ապահովելուն», - ասել է Պետդեպարտամենտի խոսնակը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG