Հունաստանի երկաթուղիների աշխատակիցները հերթական գործադուլն են սկսել՝ ընդդեմ անվտանգության հնացած համակարգի և տասնյակ զոհերի հանգեցրած վթարի կապակցությամբ։ Հինգշաբթի երեկոյան դրությամբ ուղևորատար և բեռնատար գնացքների բախման զոհերի թիվը հասել էր 60-ի։
Երկաթուղայինների արհմիության անդամները պնդում են, որ անվտանգության համակարգերը թերանում են, ինչի մասին իրենք բազմիցս են զգուշացրել կառավարությանը։
Բողոքի ցույցեր են կազմակերպվել Հունաստանի մի շարք քաղաքներում՝ այդ թվում Աթենքում, որտեղ ցուցարարների և ոստիկանության աշխատակիցների միջև բախումներ են տեղի ունեցել:
Աղետի կապակցությամբ Հունաստանում եռօրյա սուգ է հայտարարվել, հրաժարական է տվել երկրի տրանսպորտի նախարարը:
Վարչապետ Կիրիակոս Միցոտակիսն իր հեռուստաուղերձում հայտարարել է, որ գնացքների բախման պատճառն, ամենայն հավանականությամբ, մարդկային գործոնն էր։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Հունաստանում գնացքների բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 43-իՀունաստանում եռօրյա սուգ է հայտարարվել Առնվազն 32 զոհ, 85 վիրավոր՝ Հունաստանում մարդատար և բեռնատար գնացքների բախման հետևանքով