Մատչելիության հղումներ

Հունաստանում գնացքների բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 43-ի


Հունաստանում գնացքների բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 43-ի, տուժել է ավելի քան 60 մարդ:

Հունաստանի պատմության մեջ ամենամեծ երկաթուղային վթարը, որը խլեց տասնյակ մարդկանց կյանքեր, տեղի է ունեցել մարդկային ողբերգական սխալի հետևանքով, հայտարարել է վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը։

«Այս ողբերգության մեջ ամեն ինչ, ցավոք, հիմնականում մատնանշում է մարդկային գործոնը», - ասել է Միցոտակիսը՝ հեռուստատեսային ուղերձում․ - «Արդարությունը կկատարի իր գործը, մեղավորները պատասխանատվության կենթարկվեն»:

Հունաստանում տեղի ունեցած աղետի կապակցությամբ եռօրյա սուգ է հայտարարվել։ Չորեքշաբթի օրը հրաժարական է տվել երկրի տրանսպորտի նախարարը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG