Այսօր Ժնևում բացվում է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի տարեկան նստաշրջանը, որի ընթացքում նախատեսվում է քննարկել Ուկրաինայի տարածքում ռուսական ներխուժման սկզբից ի վեր ռազմական հանցագործությունների հետաքննության հարցը։
Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմի թեման կգերիշխի հանդիպմանը, որից օրեր առաջ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունեց Ռուսաստանից զորքերը հարևան երկրից անհապաղ դուրս բերել պահանջող բանաձև:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՄԱԿ-ի բանաձևը Ռուսաստանին կոչ արեց դուրս բերել զորքերը Ուկրաինայից․ Հայաստանը ձեռնպահ երկրների շարքում է«Մենք ցանկանում ենք, որ այս նստաշրջանը ցույց տա, ինչպես ցույց տվեց ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան [...], որ աշխարհը կանգնած է Ուկրաինայի հետ կողք-կողքի», - France-Presse գործակալության փոխանցմամբ՝ ասել է ՄԱԿ-ում Մեծ Բրիտանիայի մշտական ներկայացուցիչ Սայմոն Մենլին:
Նստաշրջանը կտևի ռեկորդային վեց շաբաթ, ելույթ կունենան ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը և ընդհանուր առմամբ մոտ 150 պետությունների և կառավարությունների ղեկավարներ:
Սպասվում է, որ հինգշաբթի օրը ելույթ կունենա Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։ Անցյալ տարի, երբ խորհրդի նիստում տեսակապով ելույթ էր ունենում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, բազմաթիվ դիվանագետներ լքեցին դահլիճը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՄԱԿ-ի ՄԻ խորհրդում Լավրովի հեռավար ելույթի ժամանակ մի խումբ դիվանագետներ լքել են դահլիճը«Մենք կարծում ենք, որ Ռուսաստանն արժանի չէ տեղ ունենալ այս դահլիճում: Մենք կգործենք համապատասխանաբար», - լրագրողներին ասել է Ուկրաինայի մշտական ներկայացուցիչ Եվգենյա Ֆիլիպենկոն։