Շիրակի նախկին մարզպետ Նազելի Բաղդասարյանը նշանակվել է Հայաստանի վարչապետի օգնական: Համապատասխան որոշումը վարչապետ Նիկոլ Փաշինյանն ստորագրել է այսօր:
Բաղդասարյանը հունվարի վերջին հրաժարական տվեց Շիրակի մարզպետի պաշտոնից, որում նշանակվել էր 2021 թվականի նոյեմբերին, նույն տարվա հոկտեմբերին վայր էր դրել Ազգային ժողովի իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորի մանդատը: