Մատչելիության հղումներ

Նազելի Բաղդասարյանը Շիրակի մարզպետի պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացրել


Նազելի Բաղդասարյանը վարչապետին է ներկայացրել Շիրակի մարզպետի պաշտոնից հրաժարականի իր դիմումը։ Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան գրառմամբ:

«Իմ աշխատանքում որդեգրած անաչառությունը, արդարամտությունը, պետական մտածողությունը լիահույս եմ, որ հետայսու էլ կլինեն նշաձող Շիրակի մարզպետարանի համար», - գրել է նա:

Բաղդասարյանը, սակայն, պատճառների մասին չի խոսել: Չի նշել նաև, թե արդյոք որևէ այլ աշխատանքի է անցնում, թե ոչ:

Նա Շիրակի մարզը ղեկավարում էր 2021-ի նոյեմբերից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG