Եվրահանձնաժողովի ղեկավարը ներկայացրեց Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 10-րդ փաթեթը

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայեն, արխիվ

Ռուսաստանի դեմ Եվրամիության նոր պատժամիջոցներով սահմանափակումներ են մտցվում բազմաթիվ արդյունաբերական ապրանքատեսակների նկատմամբ, որոնց կարիքը Ռուսաստանն ունի և չի կարողանում ներկրել երրորդ երկրներից։ Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ ներկայացնելով Մոսկվայի դեմ պատժամիջոցների 10-րդ փաթեթի մանրամասները:

Ֆոն դեր Լայենի խոսքով՝ Եվրամիությունը մասնավորապես կարգելի Ռուսաստան արտահանել էլեկտրական սարքավորումներ, մասնագիտացված մեքենաներ, մեքենաների դետալներ, բեռնատարների և ռեակտիվ շարժիչների պահեստամասեր: Բացի այդ, ցանկում ներառվել են շինարարության ոլորտի համար նախատեսված ապրանքներ, որոնք կարող են կիրառվել նաև Ռուսաստանի զինված ուժերի կարիքների համար՝ ալեհավաքներ, վերամբարձ կռունկներ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Եվրամիությունը պատժամիջոցներ է պատրաստում ռուսական բանկերի, Ազգային բարեկեցության հիմնադրամի դեմԵվրոպական միությունը նոր սանկցիաներ կսահմանի Մոսկվայի նկատմամբ