Էրդողանը Թուրքիայում մինչև փետրվարի 12-ը սուգ է հայտարարել

Երկրաշարժ, Թուրքիա, 6-ը փետրվարի, 2023թ.

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փետրվարի 6-ի ավերիչ երկրաշարժի կապակցությամբ 7-օրյա սուգ է հայտարարել: Պետական դրոշները պետք է կիսով չափ իջեցված լինեն մինչև փետրվարի 12-ի մայրամուտը:

Թուրքիայի արտակարգ իրավիճակների վարչության ներկայացուցիչ Օրհան Թաթարը փետրվարի 6-ին երեկոյան հայտնել է, որ երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 2 հազար 300-ը, վնասվածք է ստացել առնվազն 13 հազար 200 մարդ:

Հարևան Սիրիայում զոհվել է մոտ1440 մարդ:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Էրդողանի պնդմամբ՝ այսօրվա երկրաշարժն ամենաավերիչն է 1939-ից վերԱվերիչ երկրաշարժ Թուրքիայում՝ Սիրիայի հետ սահմանին. կան հարյուրավոր զոհեր