Ուկրաինայի պաշտպանության նախարարը խոստացել է չօգտագործել ամերիկյան ավելի մեծ հեռահարության զենքը ռուսական տարածքին հարվածելու համար։ Այդ մասին Ալեքսեյ Ռեզնիկովը հայտարարել է կիրակի օրը կայացած ասուլիսի ժամանակ:
«Մենք միշտ պաշտոնապես հայտարարում ենք մեր գործընկերներին, որ չենք օգտագործի օտարերկրյա գործընկերների տրամադրած զենքերը ռուսական տարածքը գնդակոծելու համար: Մենք կրակում ենք ռուսական ստորաբաժանումների վրա միայն ժամանակավոր օկուպացված ուկրաինական տարածքում», - ասել է Ռեզնիկովը:
Միացյալ Նահանգները 2,17 միլիարդ դոլար արժողությամբ ռազմական օգնության վերջին փաթեթում ներառել է 150 կիլոմետր հեռահարությամբ հրթիռներ: HIMARS կայանքները, որոնք ուկրաինական բանակն արդեն օգտագործում է պատերազմում, ներկայումս ի վիճակի են խոցել թիրախը միայն 80 կիլոմետր հեռավորության վրա: Ռեզնիկովը պատմել է ասուլիսում, որ ռուսներն իրենց ռազմական պահեստներն այդ պատճառով ճակատից ավելի քան հարյուր կիլոմետր հեռու են պահում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱՄՆ-ը Ուկրաինային է փոխանցելու մինչև 150 կմ հեռահարությամբ հրթիռներ. ReutersՈւկրաինայի պաշտպանության նախարարը երեկ ասուլիսի ընթացքում հավելել է նաև, որ ներխուժման տարելիցին իրենք Ռուսաստանից սպասում են նոր զանգվածային հարձակում։
Մինչ Կիևը խոստանում է չկրակել Ռուսաստանի տարածքի վրա ամերիկյան ավելի հեռահար զենքով, Observer թերթի թղթակիցը պնդում է, թե ուկրաինական հատուկջոկատայինները գործում են Ռուսաստանի տարածքում։ Լրագրողը զրուցել է Ռուսաստանի տարածքում գործող ուկարինական «Եղբայրություն» կամավորական գումարտակի երեք դիվերսանտների հետ:
Ռուսաստանի տարածքում ուկրաինացի դիվերսանտները, իրենց իսկ պնդմամբ, ոչնչացնում են ենթակառուցվածքներ և ինքնաթիռներ:
Ուկրաինա ռուսական լայնածավալ ներխուժումից գրեթե մեկ տարի անց արևմտյան երկրները համաձայնել են Կիևին փոխանցել հարձակողական զենք համարվող արդիական գերմանական և ամերիկյան տանկեր, ինչպես նաև գերարդիական հեռահար հրթիռներ, ինչը հնարավոր չէր պատկերացնել ամիսներ առաջ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վաշինգտոնը Կիևին երեք տասնյակ M1 Abrams տանկեր է տրամադրումՊաշտոնական Կիևը, սակայն, ակնկալում է, որ Արևմուտքը կտրամադրի նաև կործանիչներ, հատկապես երբ ռուսական զորքերն ուժգին հարձակման են անցել ճակատում Դոնեցկի մարզում, որտեղ կատաղի մարտեր են ընթանում Բախմուտ քաղաքի համար:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱՄՆ-ը F-16 կործանիչներ չի ուղարկի Ուկրաինա