Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը համաձայնել է հեռահար ռումբեր ուղարկել Ուկրաինա


Ամերիկյան արտադրության փոքր տրամագծով հեռահար ռումբ, արխիվ
Ամերիկյան արտադրության փոքր տրամագծով հեռահար ռումբ, արխիվ

Ամիսներ տևած քննարկումներից հետո ԱՄՆ-ը համաձայնել է հեռահար ռումբեր ուղարկել Ուկրաինա: Associated Press գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել են Միացյալ Նահանգների պաշտոնյաները:

Վաշինգտոնը ցամաքային ռումբեր կմատակարարի որպես 2,17 միլիարդ դոլարի օգնության փաթեթի մաս, որի մասին, ինչպես սպասվում է, կհայտարարվի այսօր:

Ամիսներ շարունակ ամերիկյան իշխանությունները չէին կարողանում որոշում կայացնել հեռահար զենքի համակարգեր Ուկրաինա ուղարկելու հետ կապված՝ զգուշանալով, որ դրանք կօգտագործվեն Ռուսաստանի ներսում գտնվող թիրախների դեմ՝ սրելով հակամարտությունը և ԱՄՆ-ին ներքաշելով դրա մեջ:

Հեռահար ռումբերը ևս մեկ ժամանակակից սպառազինության համակարգ են՝ Abrams տանկերից և Patriot հակահրթիռային համակարգերից հետո, որոնք ԱՄՆ-ն ի վերջո համաձայնեց տրամադրել Ուկրաինային՝ սկզբում հրաժարվելուց հետո: Միաժամանակ, ամերիկացի պաշտոնյաները շարունակում են մերժել կործանիչներ տրամադրելու Ուկրաինայի խնդրանքները։

Պաշտոնյաները հայտնել են, որ ԱՄՆ-ը կուղարկի չճշտված թվով փոքր տրամագծով ռումբեր՝ 150 կիլոմետր հեռահարությամբ:

XS
SM
MD
LG