Պայթյուն գազալցակայանում, կա երեք տուժած

Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին գտնվող գազալցակայանում այսօր առավոտյան տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։

Ըստ Հայաստանի ներքին գործերի նախարարության՝ պայթյունը տեղի է ունեցել գազալցակայանի կոմպրեսորային հատվածում (մոտ 150 քմ), այրվել են տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 2 քմ) և արտահոսած գազը։

Կա երեք տուժած, նրանք տեղափոխվել են Վանաձորի բժշկական կենտրոն։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ 23 գազալցակայաններում հրդեհային անվտանգության նորմերի խախտումներ են արձանագրվել, որոշվել է փակել 12-ը