Հրազդանի դպրոցներից մեկում աշակերտն անհայտ գազ է օգտագործել, 12 երեխա տեղափոխվել է հիվանդանոց․ԱՆ

Մարզային դպրոցներից մեկը, արխիվային լուսանկար

Հրազդանի թիվ 11 դպրոցում աշակերտներից մեկն անհայտ գազ է օգտագործել, հայտնում է Առողջապահության նախարարությունը՝ տեղեկացնելով՝ դրա հետևանքով, ինքնազգացողության վատացմամբ, շտապօգնության մեքենայով Հրազդանի բժշկական կենտրոն է տեղափոխվել 9-14 տարեկան 12 երեխա:

Ըստ նախարարության՝ տուժածներից 4-ը տուն են գնացել, իսկ բժշկական կենտրոնում գտնվողների վիճակը գնահատվում է բավարար։