Կառավարության այսօրվա որոշումներով՝ Նազելի Բաղդասարյանն ազատվեց Շիրակի մարզպետի պաշտոնից, այդ պաշտոնում նշանակվեց Մուշեղ Մուրադյանը։
Մուրադյանն «Արփի լիճ» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենն էր, երկար տարիներ զբաղեցրել է Շիրակի մարզպետարանի աուդիտի բաժնի պետի պաշտոնը։
«Շնորհակալություն վստահության համար, վստահ եմ՝ կարդարացնեմ ձեր բոլոր սպասելիքները», - այսօր, կառավարության նիստի ժամանակ, ասաց Մուրադյանը։
Երեկ Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջի միջոցով տեղեկացրեց, որ վարչապետին է ներկայացրել Շիրակի մարզպետի պաշտոնից հրաժարականի իր դիմումը։ Պատճառների մասին նա չխոսեց, չնշեց նաև՝ որևէ այլ աշխատանքի է անցնում, թե ոչ։
Նազելի Բաղդասարյանը Շիրակի մարզպետն էր 2021-ի նոյեմբերից:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Նազելի Բաղդասարյանը նշանակվել է Շիրակի մարզպետ