Նազելի Բաղդասարյանը նշանակվել է Շիրակի մարզպետ, հայտնում է կառավարության էլեկտրոնային հարթակը:
Նախորդ ամսվա վերջին նա վայր էր դրել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորի մանդատը:
Իսկ նախկին մարզպետ Հովհաննես Հարությունյանը այսօր վարչապետի որոշմամբ նշանակվել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար:
Հարությունյանը նոյեմբերի 4-ին ազատվեց Շիրակի մարզպետի պաշտոնից, որը զբաղեցնում էր 2021-ի հունվարից։
Նա հոկտեմբերի 17-ի ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագրի» Գյումրիի քաղաքապետի թեկնածուն էր, իշխող կուսակցությունը պարտվեց Գյումրիում։