BBC-ի ռուսական ծառայությունը հրապարակել է Ամանորի գիշերը Ուկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածից զոհված 92 ռուս զինվորականների անուններն ու լուսանկարները։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն ավելի փոքր կորուստների մասին էր հայտնել։
Հաղորդվում է, որ լրատվամիջոցը մահացածներին նույնականացրել է բաց տեղեկությունների հիման վրա:
«Առվազն ևս 16 զինվորականների ընտանիքներ չեն կարողանում գտնել հարազատներին ոչ մահացածների, ոչ էլ ողջերի շարքում», - գրում է BBC-ի ռուսական ծառայությունը և հավելում, որ ներկայացնում է միայն նրանց անունները, ովքեր միանշանակ զոհվել են։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուսաստանի ՊՆ հաստատել է Մակեևկայում ծանր կորուստների մասին տեղեկությունները