Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ուկրաինական հարվածից Մակեևկայում ռուս զինվորականների շրջանում զոհերի թիվը հասել է 89-ի։
Երկուշաբթի օրը նախարարությունը հաղորդել էր 63 զոհի մասին։
ՌԴ ռազմական գերատեսչության փոխանցմամբ՝ զոհվածների թվում է գնդի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Բաչուրինը։
Ըստ գերատեսչության՝ զինվորական անձնակազմի կողմից բջջային հեռախոսների զանգվածային օգտագործումը թույլ է տվել ուկրաինական կողմին տեղորոշել նրանց գտնվելու վայրը: