Հայաստանը Ադրբեջանի դեմ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան է ներկայացրել Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի մեկնաբանման և կիրառման գործով հուշագիր:
Ինչպես Թվիթերում գրել է միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, փաստաթուղթը մանրամասն ներկայացնում է Ադրբեջանի կողմից այդ կոնվենցիայի՝ տասնամյակներ շարունակվող կոպիտ խախտումները: Այլ մանրամասներ պաշտոնյան չի նշել:
Կիրակոսյանի գրառումը հաջորդում է Ադրբեջանի արտգործնախարարության հայտարարությանը, ըստ որի՝ Բաքուն ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան «Հայաստանի կողմից ադրբեջանցիների իրավունքների ոտնահարման» մասին հուշագիր է ներկայացրել:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բաքուն ՄԱԿ-ի դատարան «Հայաստանի կողմից ադրբեջանցիների իրավունքների ոտնահարման» մասին հուշագիր է ներկայացրել