Մատչելիության հղումներ

Բաքուն ՄԱԿ-ի դատարան «Հայաստանի կողմից ադրբեջանցիների իրավունքների ոտնահարման» մասին հուշագիր է ներկայացրել


Նիդերլանդներ - ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը Հաագայում, արխիվ
Նիդերլանդներ - ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը Հաագայում, արխիվ

Բաքուն ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան է ներկայացրել «Հայաստանի կողմից ադրբեջանցիների իրավունքների ոտնահարման» մասին հուշագիր։ Ադրբեջանի արտգործնախարարության հաղորդագրության համաձայն՝ այդ փաստաթուղթը հիմնված է «30 տարվա անարդարությունը փաստող հազարավոր էջերի ապացույցների վրա»։

«Այն մանրամասն տեղեկություններ է պարունակում Հայաստանի կողմից իրականացված էթնիկ զտումների հետևանքով սպանված, արտաքսված և վիրավորված ադրբեջանցիների մասին», - ասվում է Ադրբեջանի ԱԳՆ-ի հաղորդագրությունում:

Գերատեսչությունը նշում է, որ ներկայացված ապացույցների հիման վրա Բաքուն դատարանից պահանջել է Հայաստանը ճանաչել որպես ադրբեջանցիների մարդու իրավունքների զանգվածային ոտնահարման պատասխանատու:

XS
SM
MD
LG