Ռուսաստանի պաշտպանության նախարարության խոսնակ Իգոր Կոնաշենկովն այսօր ասել է, որ ռուսական ուժերի դեսանտային ստորաբաժանումները Սոլեդար քաղաքը շրջափակել են հյուսիսից և հարավից, իսկ քաղաքի ներսում մարտեր են ընթանում։
Ուկրաինական կողմի տարբեր աղբյուրները ևս հայտնում են քաղաքում ընթացող մարտերի մասին, որտեղ ուկրաինական ուժերի համար ծանր իրավիճակ է ստեղծվել։
Դոնեցկի մարզի Սոլեդար փոքր քաղաքը գտնվում է Բախմուտից 10 կիլոմետր հյուսիս։ Վերջին շրջանում այս ուղղության վրա ռուսները մեծ ուժեր են կենտրոնացրել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իրարամերժ տեղեկություններ՝ Սոլեդարում ընթացող մարտերի մասին ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ըստ «Վագների» հիմնադրի՝ ռուսները վերահսկում են Սոլեդարի մեծ մասը, ուկրաինական կողմը պնդում է՝ քաղաքը կիսագրավված է