Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ այսօր Արցախից Հայաստան են տեղափոխվել ևս երեք հիվանդներ, ովքեր օրեր շարունակ գտնվում էին բժիշկների հսկողության տակ:
Արցախի առողջապահության նախարարության հաղորդագրության համաձայն՝ Հայաստանի տարբեր մասնագիտացված բժշկական կենտրոններ են տեղափոխվել 2 ամսական «Դաունի համախտանիշով» երեխա, «Աջ ուսահոդի շրջանի կիստա՝ բարդացած ինֆեկցիա» և «Սուր լեյկոզ» ախտորոշումներով չափահաս բուժառուներ։
27-րդ օրն է, ինչ որպես էկոակտիվիստներ ներկայացող մի խումբ ադրբեջանցիներ արգելափակել են Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը:
Այս ընթացքում Կարմիր Խաչի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 15 հիվանդ:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Ամենադժվարը անորոշությունն է». Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ