Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը Ադրբեջանին և Ռուսաստանին կոչ է անում անմիջապես բացել Լաչինի միջանցքը


ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան Մայքլ Քարփենթեր, արխիվ
ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան Մայքլ Քարփենթեր, արխիվ

Միացյալ Նահանգները մտահոգված է մնում, որ Լաչինի միջանցքն արգելափակված է արդեն երեք շաբաթից ավելի` ստեղծելով ծանր հումանիտար իրավիճակ, հայտարարում է ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան Մայքլ Քարփենթերը:

«Մենք շնորհակալություն ենք հայտնում Կարմիր Խաչի միջազգային կազմակերպությանը այս ընթացքում կրիտիկական օգնություն ցուցաբերելու համար, սակայն կոչ ենք անում Ադրբեջանին և Ռուսաստանին անմիջապես վերականգնել մուտքը [միջանցք]», - Թվիթերում գրում է ամերիկացի բարձրաստիճան դիվանագետը:

Հունվարի 6-ին լրացավ իրենց էկոակտիվիստներ անվանող ադրբեջանցիների խմբի կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի արգելափակման 26-րդ օրը:

XS
SM
MD
LG