Այսօր ևս երկու հիվանդ է Արցախից տեղափոխվել Հայաստան՝ Կարմիր Խաչի ուղեկցությամբ:
«Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից երկու հիվանդներ՝ «Ուղեղիկի աջ կիսագնդի ծավալային գոյացություն, գլխուղեղի այտուց, օգլուզիոն հիդրոցեֆալիա» և «Աչքի անոթային թաղանթի չարորակ գոյացություն՝ մելանոմա» ախտորոշումներով, օրեր շարունակ գտնվում էին մեր բժիշկների հսկողության տակ։ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ երկու հիվանդներն այսօր տեղափոխվել են ՀՀ տարբեր մասնագիտացված բժշկական կենտրոններ», - ասված է Արցախի առողջապահության նախարարության հաղորդագրությունում:
Որպես էկոակտիվիստներ ներկայացող ադրբեջանցիների կողմից դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքը փակելուց հետո մինչ օրս Կարմիր Խաչի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան էին տեղափոխվել 10 հիվանդներ, որոնցից մեկը՝ 4 ամսական երեխա:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Եվս երեք հիվանդ Կարմիր Խաչի ուղեկցությամբ Արցախից տեղափոխվեց Հայաստան