Իրանցի շախմատիստ Սառա Խադեմը միջազգային մրցաշարից հետո հայրենիք վերադառնալու փոխարեն այսօր ժամանել է Իսպանիա։ Նրա մերձավորներից մեկի խոսքով՝ մի քանի հեռախոսազանգերով նրան զգուշացրել են, սպառնացել են չվերադառնալ Իրան, քանի որ միջազգային մրցաշարին նա մասնակցել է առանց գլխաշոր կրելու՝ այդպիսով խախտելով իրանցի կանանց համար սահմանված պարտադիր դրեսկոդը։
Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ Իրանում սպառնալիքներ են ստացել նաև նրա ծնողներն ու հարազատները։
25-ամյա Սառա Խադեմը, ով հայտի է նաև Սարասադատ Խադեմալշարիե անունով, մասնակցել է Ղազախստանի Ալմաթի քաղաքում անցկացված ՖԻԴԵ-ի արագ շախմատի միջազգային մրցաշարին։
Իրանում զանգվածային բողոքի ակցիաներ են սկսվել այն բանից, երբ գլխաշորը պատշաճ չկրելու մեդադրանքով անցած սեպտեմբերին բերման ենթարկված 22-ամյա Մահսա Ամինին մահացավ ոստիկանական բաժանմունքում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իրանի նախագահը ներքին խնդիրների համար կրկին մեղադրել է դրսի թշնամիներին ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իրանում կախաղան են հանել բողոքի ակցիաների մասնակից Մոհսեն Շեքարիին