Մատչելիության հղումներ

Իրանի նախագահը ներքին խնդիրների համար կրկին մեղադրել է դրսի թշնամիներին


Իրաի նախագահ Էբրահիմ Ռաիսին այսօր կրկին մեղադրել է դրսի թշնամիներին, պնդելով, թե Իրանում հակակառավարական ցույցերի ժամանակ թշնամիների ջանքերը ուղղված են Իրանի վրա ճնշումներ գործադրելու վրա, բայց նրանք ձախողվեցին։

Ռաիսին խոսել է Իրանի ու Իրաքի միջև 1980 թվականի պատերազմում զոհված անհայտ զինվորների վերահուղարկավորման արարողությանը։

Իրանում բողոքի ակցիաները սկսվել են անցած սեպտեմբերից, երբ ոստիկանական բաժանմունքում մահացավ 22-ամյա Մահսա Ամինին։ Քուրդ կինը բերման էր ենթարկվել գլխաշորը պատշաճ չկրելու մեղադրանքով։

Ըստ իրավապաշտպան խմբերի՝ ցուցարարների դեմ բռնաճնշումների հետևանքով ավելի քան 500 մարդ է զոհվել, մոտավորապես 18 հազար 500 մարդ ձերբակալվել է։

Իրանը պաշտոնապես չի հրապարակում զոհվածների ու ձերբակալվածների քանակն ու անունները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG