Էստոնիան հերթական օգնությունն է տրամադրում Ուկրաինային

Էստոնիայի կառավարությունը ռազմական օգնության հերթական խմբաքանակն է ուղարկել Ուկրաինա։ The Baltic Times-ը հաղորդում է, որ օգնության մեծ մասը դրոններ են, անհատական պաշտպանության միջոցներ և ձմեռային հանդերձանք։

Ավելի վաղ Էստոնիան Ուկրաինային տրամադրել էր հրթիռներ, հաուբիցներ, ականանետեր ու տրանսպորտային միջոցներ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Էստոնիան դադարեցրել է շենգենյան վիզա ունեցող ՌԴ քաղաքացիների մուտքը երկիր